Արցախից տեղահանվածների համար կգործի ինքնազբաղվածության ծրագիր![]() 25 դեկտեմբերի 2025 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը նիստում ընդունել է «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը։ Այն ներառված էր չզեկուցվող նախագծերի շարքում։ Նախագծով առաջարկվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ նրանց տնտեսական կայունացմանը, արտագաղթի ռիսկի նվազեցմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է բիզնես ուսուցում և մինչև 12 ամիս ուղեկցում, ինչպես նաև գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում մինչև 2 միլիոն դրամի չափով։ Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացմամբ մոտ 200 տեղահանված անձի կընձեռնվի ինքնազբաղվածության հնարավորություն։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |