Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են![]() 26 դեկտեմբերի 2025 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները հայտնի են: Քվեարկությանը մասնակցած 15 հավատարմագրված մարզական լրագրողների ընտրությամբ տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել Վարազդատ Լալայանը (ծանրամարտ), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ) և Արթուր Դավթյանը (մարմնամարզություն)։ Լավագույն կին մարզիկի կոչումը ստացել է ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների շարքում լավագույնն է ճանաչվել շախմատիստ Սարգիս Սարգսյանը, իսկ տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտզալի հավաքականը։ Լավագույն երիտասարդ մարզիկի անվանակարգում հաղթող է դարձել ըմբիշ Գասպար Տերտերյանը, իսկ տարվա սպորտային հայտնություն՝ կարատեիստ Սուրեն Հարությունյանը։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացրած մարզիկ է ճանաչվել մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը։ Տարվա լավագույն մարզչի տիտղոսը ստացել է ծանրամարտի վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև ժամը 17:00։ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |