ՍԱՏՄ․ Ստուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ![]() 26 դեկտեմբերի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Անվտանգ Սնունդ» կայքի առաջարկով, իրականացրել են հսկիչ գնումներ՝ ստուգելու հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներ։ Ապրանքներն անցել են մանրէաբանական հետազոտություն և դրանցում որոշվել է կաթնայուղի զանգվածային մասը։ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) նմուշառվել են հետևյալ ապրանքները՝
Լաբորատոր արդյունքներով՝ Брест Литовск, Fruttis, Нежный և Cheese Life ապրանքատեսակները չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշներով։ Հսկիչ գնումներ են կատարվել նաև Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ), որտեղ ստուգվել են հետևյալ ապրանքները՝
Ըստ լաբորատոր զեկույցի՝ «Вершковий рай» ապրանքանիշի «Голландец» արտադրանքը չի համապատասխանել պահանջներին ոչ միայն կաթնայուղի զանգվածային մասով, այլև աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությամբ (ԱՑԽՄ)։ Բոլոր հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ-ի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հետագծելիության սկզբունքով, ապրանքները ներմուծած՝ «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա Ֆուդ» ընկերություններում այս պահին ՍԱՏՄ-ն իրականացնում է վերահսկողական գործընթացներ։ Արդյունքները կհրապարակվեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |