«Երկիր Մեդիան» պատրաստ է եթեր տրամադրել «Շողակաթի» աշխատակիցներին

«Երկիր Մեդիան» պատրաստ է եթեր տրամադրել «Շողակաթի» աշխատակիցներին

PanARMENIAN.Net - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը պատրաստ է հունվարի 1–ից եթեր տրամադրել «Շողակաթի» աշխատակիցներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնօրեն Արտակ Սարգսյանը։

«Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն էր հայտարարել, որ պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»:

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---