Բայրամով. Հնարավոր է իմ այցը Հայաստան![]() 27 դեկտեմբերի 2025 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պայմանավորված լինի Ադրբեջանի ազգային շահերով։ Այդ մասին նա ասել է տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է APA-ն։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այց ՀՀ չի նախատեսվում։ «Եվրոպական քաղաքական ընկերակցության ձևաչափը բավականին նոր է։ Հրավերներ են ուղղվում երկրների ղեկավարներին։ Այս տարի այն անցնելու է Երևանում։ Իմ ունեցած տեղեկություններով, նախագահի այց չի նախատեսվում, սակայն ավելի հստակ տեղեկություն կտա նախագահի աշխատակազմը»։ Եվրոպական քաղաքական ընկերակցության համաժողովը Երևանում հրավիրվելու է 2026–ի մայիսին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |