Պապոյան․ 15,000 էլեկտրամոբիլից 12,000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և ոչ դիլեր իրավաբանական անձանց![]() 27 դեկտեմբերի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան եթերում մանրամասնել է, թե ինչպես է նախատեսվում բաշխել էլեկտրամոբիլների 2026–ի համար նախատեսված 15,000–ի քվոտան։ Նա հայտնել է, որ 15,000 էլեկտրոմոբիլների քվոտայի շրջանակում 12,000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն։ «3000-ը տրամադրվելու է դիլեր իրավաբանական անձանց, այսինքն՝ նրանց, ովքեր որևէ արտադրողի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում»,–ասել է նա։ Նախարարը նաև հայտնել է, որ արտոնությունը տրամադրվելու է միայն վերջին երկու և 2026–ի արտադրության մեքենաներին։ «Առանց մաքսատուրք, առանց մաքսազերծում իրականացնելու հնարավորությունը ստանալու համար մեքենան պետք է լինի պարտադիր 2024, 2025 և 2026 թվականների արտադրության»,-նշել է նա։ 2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |