Աշոտյան․ Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել![]() 27 դեկտեմբերի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի միջոցառմանը և հնչած մի շարք ելույթներին, հայտարարել է, որ Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել: «Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք և ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի և մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն և սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։ Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։ Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել։ Հետևաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։ Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առհասարակ չի հայտնել։ Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը , ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրևորում զերծ կմնամ հակադարձումներից։ Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսևորում»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |