Վարդանյանը՝ Բաքվի բանտից. Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և ինքներս մեր նկատմամբ![]() 5 հունվարի 2026 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Բաքվի բանտում շինծու գործով պահվող հայտնի գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նամակների և աջակցության խոսքերի համար: Նրա խոսքի ձայնագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը: …Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում է, իսկ տոն ինքդ քո համար պետք է ստեղծես: Երբ դիտողի դերում ես, այն չէ, ինքդ պետք է ստեղծես այդ տոնը: Մենք ինքներս ենք ստեղծում տոնը՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք և ինչ պայմաններում»,-ասել է նա: Նա ասել է, որ կասկած չունի, որ այն ամենն, ինչ կատավում է, ի վերջո, լավ է ավարտվելու և ամեն ինչ լավ է լինելու: «Միևնույնէ աշխարհում իշխում է լույսն ու բարին»,-ասել է նա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ պատվիրակները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին:Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |