Նախարար․ Առողջության ապահովագրության համակարգով արդեն 2000-ից ավելի այց է գրանցվել![]() 6 հունվարի 2026 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 2285 այց: Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն այդպես է արձագանքել շրջանառվող այն տեղեկություններին, որ բժշկական կենտրոններում առաջացել է շփոթություն, քանի որ նախարարի հրամանը դեռևս ուժի մեջ չի մտել։ «Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 5-ի ժամը 13:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 2285 այց: Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,– գրել է նա։ Անահիտ Ավանեսյանն հիշեցրել է քաղաքացիների համար հասանելի հետևյալ հեռախոսահամարները․ – ԱՆ թեժ գիծ՝ 8003 – Զանգերի կենտրոն՝ 8866 – Արմեդ՝ 011202033 Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |