Պապոյան․ Ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը![]() 8 հունվարի 2026 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «636 քաղաքացի, որոնք անցյալ տարի էլեկտրական մեքենա են ներմուծել և մաքսազերծել, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։ 2025-ին տրամադրվել է 5000 քվոտա անհատների և իրավաբանական անձանց և 3000 դիլեր կազմակերպություններին՝ էլեկտրամոբիլ ներմուծելու և առանց մաքսատուրքի մասազերծելու նպատակով։ Դիլերներն իրենց 3000 քվոտայից 636-ը չեն օգտագործել, մենք էլ այն տեղափոխել էինք անհատների և իրավաբանական անձանց դաշտ։ Այդ տրամաբանությամբ՝ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել է ու վճարել է մաքսատուրքը՝ հետ կստանա իր մաքսատուրքը։ Այդպես գումարները հետ կստանան նաև 5002-րդ, 5003-րդ և մինչև 5636-րդ մարդը»,- ասել է Պապոյանը։ Պապոյանը հավելել է, որ պետական եկամուտների կոմիտեն պարտավորվել է հրապարակել փոխհատուցում ստացող անձանց ցանկը մինչև հունվարի 10-ը։ Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ ԱԱՀ-ից ազատություն կտրվի այն քաղաքացիներին, ովքեր էլեկտրամոբիլ կներկրեն Հայաստան մինչև փետրվարի 1-ը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակում 2026-ին ստացել է 15,000 քվոտա առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծման համար։ Այդ արտոնությունը որոշվել է կիրառել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների նկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |