Քեշիշյան․ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ է

Քեշիշյան․ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ է

PanARMENIAN.Net - Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ վիճակում է: Այդ մասին ասել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, հայտնում է Factor.am-ը:

«Այս պահին թուլացում չի նկատվում, և եթե կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի, հավանաբար, դեռ այսպես շարունակվի և նույնիսկ ընդարձակվի»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ՝ թեև իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկել են ու խոստումներ տվել, սակայն տեսանելի արդյունքներ չկան։

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը (HRANA) հայտնել է, որ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 34 ցուցարար և 4 իրավապահ, ձերբակալվել է 2200 ցուցարար։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից, երբ տնտեսվարողները դուրս եկան մայրաքաղաք Թեհրանի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը սև շուկայում իրանական արժույթի՝ ռիալի, արժեքի կտրուկ անկման դեմ։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---