Պապոյան․ Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում![]() 8 հունվարի 2026 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստից առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ներկրում են նույն ընկերությունները: Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակը Հայաստան են ներմուծում նույն ընկերությունները՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդը» և «Sisha world»-ը, որը, ըստ լրատվամիջոցների, կապվում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդու՝ 24-ամյա Սամվել Մկրտչյանի անվան հետ, հայտնում է «Ազատությունը»: Նախարարի փոխանցմամբ՝ մի քանի հազար տոննա վառելիք է ներկրվում՝ և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: «Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է», - հավաստիացրել է Գևորգ Պապոյանը: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հաղորդել, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |