Հունվարի լույս 9-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հունվարի լույս 9-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` hունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13- 15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Երևանում՝ hունվարի 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի լույս 9-ի գիշերը սպասվում է -4 աստիճան:

Հունվարի լույս 8-ի գիշերը Երևանում գրանցվել է -10 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---