Հայ-սիրիական հարաբերություններն ընդօրինակման նմուշ են17 հունիսի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայ-սիրիական հարաբերություններն ընդօրինակելի են եւ հետագա խորացման մեծ պոտենցիալ ունեն: Այդ մասին Երեւանում Սիրայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ հակագործակցությունը հաջող կերպով զարգանում է տարբեր ոլորտներում. տնտեսությունից մինչեւ հումանիտար ոլորտ: «Մենք գիտենք Սիրիայի հայ համայնքի պոտենցիալը, բայց ցավոք սրտի նա շատ ակտիվ չէ հայրենիքի տնտեսության մեջ ներդրումների հարցում: Սակայն ես համոզված եմ, որ այդ դրությունն արագ կուղղվի»,- ասել է Սարգսյանը:Նա նաեւ ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի պարբերաբար հանդիպումների մասին: «Մենք նախագահի հետ պայմանավորվել ենք, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ հանձնաժողովն արդեն հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքի մասին»,- ասել է Սարգսյանը: Իր հերթին Բաշար Ալ-Ասադը Սերժ Սարգսյանին նրա համար հարմար ժամանակ հրավիրել է Սիրիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |