Ավանեսյան․ Ապահովագրությունով սպասարկված 16,266 այց ունենք![]() 8 հունվարի 2026 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնել է, որ 2026 թվականի հունվարին, տարվա սկսվելուց ի վեր, արդեն իսկ գրանցվել է 16,266 բժշկական այց, որոնք սպասարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ «Մինչև այսօր առավոտվա ժամը 10:00-ն ապահովագրությունով սպասարկված 16,266 այց ունենք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը պետք է դիտարկել տարվա ընդամենը երկու աշխատանքային օրվա համատեքստում, ինչը վկայում է համակարգի ակտիվ կիրառման մասին։ «Սա նշանակում է, որ սրա շրջանակներում բավականին այցեր ունենք և շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին և արձագանքելով առաջ գնալ»,– ասել է Ավանեսյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է, որ անընդհատ շահառուներից հեռախոսով պետք է հարցնել, թե ինչ պրոբլեմների են հանդիպում բժշկական ապահովագրության փաթեթից օգտվելիս, որպեսզի դրանք ուղղեն։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |