Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի դիմորդ, քան 2025-ին![]() 8 հունվարի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - «Գնահատման և թեստավորման կենտրոնի» մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի համար գրանցվել է 12,538 դիմորդ, մինչդեռ 2025 թվականին այդ թիվը կազմել է 11,605։ Նրա փոխանցմամբ՝ գրանցված անձանց մի մասը պատրաստվում է հանձնել մեկ քննություն, իսկ մյուսները՝ երկու, հայտնում է Panorama.am-ը: «Առհասարակ հանձնվելու է 23,474 քննություն՝ նախորդ տարվա 21,218-ի դիմաց»,-նշել է ԳԹԿ ներկայացուցիչը։ Առավել մեծ թվով դիմորդներ հայտագրվել են անգլերենի քննության համար՝ 7224 հոգի։ Հաջորդը մաթեմատիկան է՝ 5709 դիմորդ է հայտագրվել այս քննությունը հանձնելու համար։Հայոց լեզվի քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 հոգի, ֆիզիկա առարկայի քննության համար՝ 963 դիմորդ։ Ամենաքիչ գրանցումներն արձանագրվել են աշխարհագրության՝ 79, գերմաներենի՝ 55, ֆրանսերենի՝ 39, իսպաներենի՝ 3 և իտալերենի քննության համար՝ ընդամենը 1 դիմորդ։ Համաձայն ԳԹԿ տնօրենի հրամանի՝ 2026 թվականի առաջին փուլի միասնական քննությունները ըստ առարկաների անցկացվելու են հետևյալ օրերին. «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ հունվարի 24, «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»՝ հունվարի 25, «Օտար լեզուներ»՝ հունվարի 31, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ փետրվարի 1, «Մաթեմատիկա»՝ փետրվարի 7, «Քիմիա», «Հայոց պատմություն»՝ փետրվարի 8։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |