Ավանեսյանը հայտնել է, թե որ հաշվեհամարին պետք է փոխանցել ապահովագրավճարը![]() 8 հունվարի 2026 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է գործատուների, հաշվապահների և ֆինանսիստների կողմից բարձրացված հարցին, որը վերաբերում է ապահովագրավճարի փոխանցման կարգին։ «Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան. Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»,-ասվում է գրառման մեջ: Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |