Չեղարկվել է Հալեպ–Երևան չվերթը

Չեղարկվել է Հալեպ–Երևան չվերթը

PanARMENIAN.Net - Սիրիայում շարունակվող լարված իրավիճակի հետևանքով Cham Wings Airlines ավիաընկերության Հալեպ–Երևան չվերթը չեղարկվել է։ Այդ մասին վկայում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները, հայտնում է Sputnik Արմենիան:

Հալեպ քաղաքում վերջին օրերին մարտական գործողություններ են ընթանում Սիրիայի անցումային կառավարության ստորաբաժանումների և քրդական զինված խմբավորումների միջև։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ, սակայն, չնայած դրան, Հալեպի օդանավակայանը դեռևս մնում է փակ։

Երևանի օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ ուշացումներ կան նաև մի շարք միջազգային չվերթների ժամանումներում։ Մասնավորապես՝ նախատեսվածից ուշ Երևան կժամանեն չվերթերը Եկատերինբուրգից (Ural Airlines), Մոսկվայից (Red Wings) և Բուդապեշտից (Wizz Air)։

Fly Cham ավիաընկերությունը սկսել էր դեպի Երևան կանոնավոր չվերթների իրականացումը 2025 թվականի նոյեմբերի 7-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---