Նախարարը չի բացառել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի լավարկման հնարավորությունը![]() 9 հունվարի 2026 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 4040 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման հավաստագիր՝ պետական աջակցությամբ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ 1700 հավաստագիր արդեն իսկ իրացվել է, և գործընթացի տեմպը վերջին շրջանում աճել է։ Նախարարը նշել է, որ ընթացքում արդեն իսկ կատարվել են որոշ շտկումներ բնակապահովման ծրագրում։ Նա հավելել է, որ տարբեր գործնական խնդիրներ ի հայտ գալու պայմաններում չի բացառվում ծրագրի հետագա բարելավումը։ Նախարարի գնահատմամբ, ծրագրի հիմնական խոչընդոտը կապված է ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցի հետ, հայտնում է Արմենպրեսը: «Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն՝ տարբեր պատճառներով։ Ես չեմ կարող չնկատել և չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ, որովհետև իբր դրանով ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական։ Չստանալ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն, այդ թվում՝ օրինակ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Այդ շահարկումները, և ոչ միայն, ըստ էության, բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չեն ստացել քաղաքացիություն։ Կան նաև օբյեկտիվ պատճառներ. քաղաքացիություն ստանալու գործընթացը, թեև հեշտացվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, այնուամենայնիվ, ժամանակ է պահանջում։ Երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացների, որովհետև փաստաթղթերի պակաս է լինում և այլն։ Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության համար դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի»,– ասել է Թորոսյանը՝ ընդգծելով նաև քաղաքական կայունության և խաղաղության գործընթացի դրական ազդեցությունը։ Նրա խոսքով՝ տրամադրվող գումարով (3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից) և որոշ դեպքերում նաև լրացուցիչ վարկային միջոցների ներգրավմամբ, շահառուները կարող են բնակարան ձեռք բերել իրենց նախընտրած համայնքներում։ Բացի բնակարանային ապահովումից, նախարարությունն աջակցություն է ցուցաբերում նաև զբաղվածության խթանման ուղղությամբ։ Մասնավորապես, ծրագրվում է խրախուսել շահառուների ինքնազբաղվածությունը՝ աջակցելով փոքր բիզնեսների ստեղծմանը և զարգացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |