ԿԲ․ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է ՀՀ տարածքի վրա![]() 9 հունվարի 2026 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է ՀՀ տարածքի վրա։ ISDA ապրանքանիշի իրավական պաշտպանության տարածումը Հայաստանի վրա ապահովում է իրավական հստակություն և համահունչություն միջազգային չափանիշներին, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը: ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ «Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։ Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար և խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում»,– ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը և ASDA ստանդարտ պայմանագրերի ներդրումը համատեղորեն դիտարկվել են որպես Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման նշանակալի քայլ՝ նպաստելով շուկայի թափանցիկության բարձրացմանը, գործարքների կանխատեսելիությանը և երկրի ֆինանսական համակարգի մրցունակության աճին միջազգային հարթակում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |