ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում եղանակային բարդ պայմաններում![]() 9 հունվարի 2026 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկային գործունեությունը Հայաստանում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասվում է գրառման մեջ։ Առաքելությունը լուսանկարներ է հրապարակել: ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։ Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |