Մայր Աթոռը հրապարակել է կարգալույծների թիվը՝ հերքելով շահարկումները![]() 9 հունվարի 2026 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ վ երջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր, մինչդեռ պատկերն այլ է։ «Իրական պատկերը հետևյալն է՝ Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի գահակալության 26 տարում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։ Ի դեպ՝ 2011 թվականին Նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։ Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում»,-ասվում է հայտարարության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։ ՇվեյցարիայումՀայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահՏեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանըողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգմանՀամակարգող խորհրդիստեղծումը՝ հայտարարելով, որմիանում էայս նախաձեռնությանը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |