Քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը![]() 9 հունվարի 2026 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ: Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |