Արման Ծառուկյանը ջախջախիչ հաշվով հաղթել է ամերիկացի մրցակցին![]() 12 հունվարի 2026 - 10:55 AMT PanARMENIAN.Net - MMA մարտիկ Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել, այս անգամ Real American Freestyle 5 մրցաշարում` ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում: Ծառուկյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող՝ PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերն էր: Գոտեմարտում հայ մարզիկը առավելության է հասել խոշոր ` 10։0 հաշվով, հայտնում է Sputnik Արմենիան։ Գոտեմարտը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում: Ծառուկյանը 29 տարեկան է։ 2024 թվականի հունվարին նախատեսված էր նրա մենամարտը թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար՝ ռուսաստանցի Իսլամ Մախաչովի դեմ, սակայն նա ստիպված է եղել հրաժարվել մենամարտից վնասվածքի պատճառով։ Ընդհանուր հաշվով, նրա MMA կարիերան ընդգրկում է 23 հաղթանակ և 3 պարտություն։ UFC-ի քաշային կարգից անկախ վարկանիշային աղյուսակում՝ P4P դասակարգմամբ, հայ մարզիկը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |