ՀՀ խորհրդարանական հանձնաժողովը հավանության է արժանացրել համաներման մասին նախագահի առաջարկը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դռնփակ նիստ է գումարել: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո ծառայությունը, հանձնաժողովը քննարկել է Հայաստանի նախագահի առաջարկը «Համաներում հայտարարելու մասին» եւ դրական եզրակացության է արժանացրել:



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով հունիսի 19-ին ժամը 12:00-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարել: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց` նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին:
 Ուշագրավ
---