Նախարար․ ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ների միջև առանձին շփումներ չկան![]() 13 հունվարի 2026 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսում նշել է, որ այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև որևէ առանձին շփում չկա։ Հարցը վերաբերում էր այն հանգամանքին, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների միջև դիտվում են որոշակի քաղաքական և փորձագիտական շփումներ, արդյոք նման շփումներ առկա են նաև պաշտպանության նախարարությունների մակարդակում, հայտնում է Radar Armenia-ն: «Պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Նոր բան երբ լինի, այդ մասին կխոսենք։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող», – նշել է նախարարը։ Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի ներկայությանը ՀՀ տարածքում՝ Պապիկյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում: Պապիկյանն ասուլիսում, անդրադառնալով սպառազինության գնման մասին հարցին, ասել է, որ չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |