Softline-ը առաջարկում է իր ապրանքն ապառիկով գնել17 հունիսի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Softline ընկերությունը Ռոսբանկի հետ համատեղ օգտվողներին առաջարկում է ծրագրային ապահովությունը ձեռք բերել հատուկ պայմաններով ձեւակերպված վարկով: Վճարի հետաձգման լիցենզիոն ծրագրերը ստանալ կարող են փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները, որոնք գրանցված են եւ կոմերցիոն գործունեություն են իրականացնում Ռուսաստանի տարածքում:Սակայն, Հայաստանում դեռեւս լիցենզիոն ծրագրերի գնման համար վարկեր չեն տրամադրում: Ինչպես PanARENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում Softline-ի մասնաճյուղի տնօրեն Արմեն Կարապետյանը, Հայաստանում այդ համակարգի ներդրման համար բանակցություններ են վարում երկրի առաջատար բանկերի հետ: «Այդ բանակցությունների առաջին արդյունքները մենք հույս ունենք ստանալու այս տարվա վերջին»,- ասել է Կարապետյանը: Սակայն, ինչպես ընդգծել է Կարապետյանը, Softline ընկերությունը հիմա արդեն իր գնողներին առաջարկում է պայմանագրում նախապես համաձայնեցված պայմաններով ապառիկ վճարել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |