Վարչապետ․ Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք ՀՀ-Թուրքիա հարթության վրա![]() 14 հունվարի 2026 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ, անդրադառնալով TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթին, հայտարարել է, որ հաջորդ փուլում տրամաբանական կլինի զարգացում ակնկալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ։ «Եվ մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն քաղաքական երկխսության մակարդակով լուծվել են, դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը։ Անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որտեղ մենք հայտնվել ենք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Փաշինյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը բոլոր հարցերի վերջնական լուծում չէ, սակայն համոզմունք է հայտնել, որ դրանց լուծման բանաձևերն արդեն գտնվել են։ «Բայց լուծման բոլոր բանաձևերը գտել ենք»,-ասել է նա: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ Հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |