ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների ենթակոմիտեն վերականգնել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական պարիտետը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեում տեղի է ունեցել Հայաստանին հատկացվելիք ամերիկյան օգնության չափը 48 միլիոնի սահմաններում պահպանելու եւ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնությունը 10 միլիոնի հասցնելու հարցով քվեարկությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում, ենթակոմիտեի անդամները քվերակել են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական պարիտետը պահպանելու օգտին` յուրաքանչյուրին հատկացնելով 3 մլն դոլար: Ենթակոմիտեն հավանություն չի տվել նախագահ Բարաք Օբամայի առաջարկին, որի համաձայն ԱՄՆ-ն պետք է կրճատեր Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 38 տոկոսով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի արտաքին գործողությունների ենթակոմիտեն, որը ղեկավարում է Նիտա Լովեյը նաեւ հավանություն է տվել Ադրբեջանին հատկացվող օգնությունը կրճատելուն` վերջինիս կողմից Հայաստանի շրջափակման պատճառով: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր կոնգրեսականների եւ ենթակոմիտեի անդամների կառուցողական աշխատանքը Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության հարցում: Մենք գուհ ենք, որ ենթակոմիտեն կարողացավ վերականգնել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական պարիտետը: Առաջիկայում մենք կաշխատենք ամերիկացի սենատորների հետ, որպեսզի Հայաստանին հատկացվող օժանդակությունը կազմի 70 մլն դոլար, որը պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---