ՄՍՊՀ նախագահ․ Հեղուկ գազի թանկացման հիմնական պատճառը սեզոնային պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը![]() 14 հունվարի 2026 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում են դժգոհություններ հեղուկ գազի գնի բարձրացման և որոշ լցակայաններում դրա հասանելիության սահմանափակման կապակցությամբ։ Հեղուկ գազի թանկացման թեմային անդրադարձել է Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ասուլիսի ընթացքում ներկայացնելով ձևավորված իրավիճակի պատճառները, հայտնում է Panorama.am-ը: Նրա պարզաբանմամբ՝ գների բարձրացման հիմնական գործոններն են սեզոնային պահանջարկի աճը և Վրաստանի տարածքով անցնող Լարսի անցակետի փակ լինելը։ «Լարսը որ փակվում է, այդ մեքենան, որ պետք է, ենթադրենք, 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն, որ բորսայի գինը բարձրանում, իջնում է, բորսայից է կախված։ Բորսան միայն Հայաստանով չէ, Հայաստանն ամենամեծ սպառողը չէ։ Նույն ձև մյուս կողքի երկրները՝ ընդհուպ մինչև Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, պահանջարկի սեզոնայնություն կա, սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Բնականաբար Հայաստանում էլ է թանկանում»,– նշել է ՄՍՊՀ նախագահը։ Գևորգյանը շեշտել է, որ հեղուկ գազի ներմուծմամբ զբաղվում է ավելի քան 100 տնտեսվարող, ուստի այս շուկայում պայմանավորվածություն լինելու վարկածը անհիմն է։ Ըստ նրա՝ առավել մեծ մասնաբաժին ունեցող ընկերության ներմուծման ծավալը չի անցնում 9 տոկոսը, հայտնում է Radar Armenia-ն: «Մենք կարող ենք այդ ոլորտը չնայել, որովհետև ՀՀ-ում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ է ներմուծում հեղուկ գազ, և ամենաշատ մասնաբաժին ունեցող սուբյեկտի ներմուծման ծավալը 9%-ը չի գերազանցել»,– նշել է Գևորգյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |