Ոստիկանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է Արազապի գյուղապետը17 հունիսի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316, մաս 1-ի համաձայն քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզի Արազապ գյուղի գյուղապետ Մանվել Հարությունյանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործը վարում է ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզի հետաքննչական բաժինը: Մանվել Հարությունյանը խոչընդոտում էր ոստիկանությանը Արազապ գյուղում տեղ գտած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների բացահայտման գործում: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության Արմավիրի բաժնի լեյտենանտ Գրիգոր Մկոյանը, այն պահին, երբ ինքն ուսումնասիրում էր դեպքի վայրը, ժամանեց գյուղապետ Մանվել Հարությունյանը եւ ոչ սթափ վիճակում սկսեց սպառնալ լեյտենանտին: Ավելին, Մանվել Հարությունյանը բռունցքներով ծեծի ենթարկեց ճանապարհապարեկային ծառայության տեսուչին, որից հետո ձերբակալվեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |