Կուսումնասիրվեն ՀՀ-ում հնդիկների աշխատողների խոցելիությունը և մարդու իրավունքների վիճակը![]() 19 հունվարի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցություն են ցուցաբերել «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» թեմայով զեկույցի քննարկմանն, որն իրականացվել է «Արամինտա» կազմակերպության նախաձեռնությամբ։ Այս հետազոտության նպատակն կայանում է պարզել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միջավայրը, խոցելիության աստիճանը և մարդու իրավունքների ներկայիս վիճակը Հայաստանում։ Ռուբինա Լալայանը անդրադարձել է այն աշխատանքներին, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվել են՝ արձագանքելու աշխատավայրերում մարդու իրավունքների խախտումներին, կանխելու խտրականության դեպքերը և ապահովելու օտարերկրացի անձանց իրավունքների պաշտպանությունը։ Նա ընդգծել է, որ օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պահպանումը մշտապես գտնվել է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում պարբերաբար կիրառվել են տարաբնույթ գործիքակազմեր։ Օգոստոսի 7–ին լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ ընկերության տնօրենն ասել է, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։ Իջևան էր այցելել Հնդկաստանի դեսպանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |