Հունվարի 20-ից Հալեպի օդանավակայանը կրկին կգործի![]() 19 հունվարի 2026 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: «Օդային հաղորդակցությունը կվերականգնվի ըստ հաստատված չվացուցակի», - նշել են գերատեսչությունում, հայտնում է Sputnik Արմենիան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ավարտվել են բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումներն ու անվտանգության գնահատման աշխատանքները։ Օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով: Կառավարական ուժերը՝ գործելով Սիրիայի անցումային կառավարության հրամանով, ռազմական գործողությունների արդյունքում կարողացել են վերահսկողություն հաստատել Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում։ Ըստ հաղորդումների՝ հակամարտող կողմերից երկուսում էլ կան զոհեր ու վիրավորներ, տուժել է նաև խաղաղ բնակչությունը։ Հարյուր հազարավոր բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, իսկ ողջ մնացած քրդական աշխարհազորայինները նահանջել են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |