Kingston-ը ստեղծել է 128 Գբ ծավալով տարողունակ ֆլեշ-հիշողություն18 հունիսի 2009 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Kingston ընկերությունը հայտարարել է, որ նվաճվել է USB-կուտակիչների տարողունակության նոր սահման` ներկայացնելով 128 Գբ ծավալով ֆլեշ հիշողության սարքը: Այս սարքը ներկայացվել է Data Traveler200 սերիայի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են նաեւ 32 եւ 64 Գբ ծավալով USB-կուտակիչներ: Սարքը ընկերության կողմից ներկայացվում է որպես ամենատարողունակ ֆլեշ, սակայն նորույթը հատկանշական է նրանով, որ ունի նաեւ ամուր ռետինացված կորպուս, սպորտային դիզայն եւ ծածկագրային պաշտպանության համակարգ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանում Kingston-ի արտադրանքի առաջատար ներկրող RAS computers-ի գործադիր տնօրեն Արամ Չոփուրյանը, Հայաստանում այս ապրանքն արդեն իսկ հասանելի է, եւ այն կարելի է ձեռք բերել նախնական պատվերով: Նրա խոսքերով, նման USB-կուտակիչների գինը Հայաստանում կկազմի 95-450 դոլար, կապված կուտակիչների ծավալից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |