Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապես![]() 19 հունվարի 2026 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետի՝ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն՝ պահպանելով նախարարի տեղակալի կարգավիճակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը, ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել է ոստիկանության պետ՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,–ասված է որոշման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |