2025-ին անշարժ գույքի գործարքները նվազել են![]() 19 հունվարի 2026 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մամուլի ասուլիսում։ «2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում է եղել։ Նշեմ, որ այս նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Մնացած ուղղությունները քիչ թե շատ պահպանել են իրենց ընթացիկ իրավիճակը»,-ասել է Թովմասյանը, հայտնում է Արմենպրեսը: Ըստ կոմիտեի ղեկավարի՝ նվազման հիմնական պատճառը կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտում իրականացված փոփոխության հետ, որի կիրառումը մասնավորապես, Երևանում դադարեցվել է: Ինչ վերաբերում է մարզերում արձանագրված ակտիվությանը, գների դինամիկային, ինչպես նաև այն հարցին, թե շուկայում որ տեսակի գործարքներն են գերակշռել, ըստ Թովմասյանի՝ այդ տվյալները կհրապարակվեն հունվարի վերջում, երբ տարվա ամփոփ ցուցանիշները պատրաստ կլինեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |