Խուզարկում են Հայկ Դեմոյանի բնակարանը

Խուզարկում են Հայկ Դեմոյանի բնակարանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրավապահները մուտք են գործել իր բնակարան և խուզարկություն են կատարում:

«Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։»,– նշել է Դեմոյանը։

Քննչական կոմիտեց, պատասխանելով պատճառների մասին հարցին, ասել են․ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ», հայտնում է Auroranews-ը:

 Ուշագրավ
---