ԼՂՀ նախագահը հանձնարարել է մշակել զբոսաշրջության զարգացման ծրագիր

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում զբոսաշրջության զարգացման խնդիրներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Այնուհետեւ տեղի են ունեցել ծավալուն քննարկումներ:



Նախագահը կարեւորել է զբոսաշրջության զարգացումը` այն համարելով ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Երկրի ղեկավարը հանձնարարել է մշակել եւ ներկայացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, որում բազմակողմանի եւ հիմնավորված ձեւով կարտացոլվեն Արցախում այս ոլորտի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:



Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---