Իրանում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական վիճակում18 հունիսի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսապանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոքերով, դեսպանատան բոլոր աշխատակիցները գտնվում են Թեհրանում: Թեհրանում արդեն մեկ շաբաթ է բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում Իրանի նախագահի ընտրության արդյունքների դեմ: Մեկ միլիոնից ավելի մարդ է դուրս եկել այսօր փողոց, աջակցություն հայտնելու համար ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավիին, գործնականում ողջ քաղաքն է մասնակցում հանրահավաքին: Ըստ Իրանի ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքների, հունիսի 12-ին Իրանում առաջին փուլում կայացած ընտրություններում հաղթել է Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին ընդամենը` 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզաին` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |