Մարուքյանը՝ «Զայեդ» մրցանակի մասին․ Որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը![]() 21 հունվարի 2026 - 13:20 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ «Զայեդ» մրցանակի շնորհումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայկական համացանցում բուռն արձագանք է առաջացրել՝ ընդգծելով, որ մրցանակը նրան հանձնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Նա նշել է, որ ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ, հակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շառլ Միշելը, որը Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր, կա նաև Ադրբեջանի ձեռքը: Նա նշել է, որ հայ ժողովրդին քաջ հայտնի Շառլ Միշելի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին ըստ իր ձևակերպման «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։ «Եթե Շարլ Միշելի տեսլականը էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։ Իմ հիշողություններում Շառլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։ Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա Աժ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին»,-ասվում է գրառման մեջ: Հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ՝ Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |