9 մլն դրամ կաշառք ստանալու համար ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են![]() 21 հունվարի 2026 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են, հայտնում է News.am-ը: Ըստ նախաքննական մարմնի՝ նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։ Նրանք ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |