Տեր Զարեհ. Հոգևորականները հաշվեհարդարի սպառնալիքի տակ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել![]() 21 հունվարի 2026 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն է իրականացրել Մասյացոտնի թեմում, ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել, թե ուր են իրավապաշտպան կազմակերպությունները, երբ «հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել»: Նա նշել է, որ աշխարհը կուրացած է, նրա աչքերը փակ են մեր խնդիրների համար: «Ինչո՞ւ չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին՝ ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար, նրանք չեն տեսնում մեր հոգևորականների և հավատացյալների տառապանքը»,- նշել է Տեր Հայրը։ Մասյացոտնի թեմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ «Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |