Ամերիկացի կոնգրեսականն անհանգստություն է հայտնում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերաբերյալ18 հունիսի 2009 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հարցերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Գաս Բիլիրակիսը անհանգստություն է հայտնել այն հարցով, որ Թուրքիայում շարունակում են Հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՔՕ 301-րդ հոդվածից ելնելով հետապնդել լրագրողներին եւ մտավորականության ներկայացուցիչներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարից (ԱՀՀ): Լսումների ժամանակ հանրապետական Բիլիրակիսը հարցրել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, թե Վաշինգտոնն ինչպիսի քայլեր կձեռնարկի Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատությունն ապահովելու համար: «Բարակ Օբամայի վարչակազմն ամեն տեղ եւ միշտ խոսքի, մամուլի ազատության եւ ազատ հասարակության պաշտպանն է: Անցյալ տարի Թուրքիան որոշակի քայլեր ձեռնարկեց ՔՕ 301-րդ հոդվածը վերանայելու ուղղությամբ: Արդյունքում քաղաքական դրդապատճառներով հետաքննություն սկսելու համար թույլտվություն ստանալն ավելի դժվար է դարձել, եւ դա կարեւոր քայլ է»,- պատասխանել է Ֆիլիպ Գորդոնը` ավելացնելով, որ Թուրքիայի համար ավելի լավ կլինի շարունակել այդ ճանապարհը: ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի խոսքով, Վաշինգտոնն այդ հարցերի շուրջ մշտապես բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ:«ԱՀՀ երախտապարտ է կոնգրեսական Բիլիրակիսին այն բանի համար, որ նա պաշտպանում է ճշմարտությունը: Լինի դա Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, բարձր վճարվող լոբբիստները, որոնք ջանքեր են գործադրում Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ, Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավը»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |