Նախարար․ Ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն![]() 21 հունվարի 2026 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ամեն 3-րդ ուսուցիչը հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձր վարձատրություն: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նաև հայտնել է, որ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է, հայտնում է 1lurer.am-ը: «Կամավոր ատեստավորման արդյունքներն ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որն ուսուցչական կազմի մոտ 31 տոկոսն է: Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է: Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է: Այս քաղաքականություններն ունեն կոնկրետ արդյունք: Նախորդ տարի մեր դպրոցներ մտել է մոտ 4000 նոր ուսուցիչ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են: Մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- նշել է նախարարը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |