ԵԽ զեկույց․ ՀՀ-ում համատարած խախտվում են աշխատանքային իրավունքները![]() 22 հունվարի 2026 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է 2025 թվականի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում համատարած կերպով խախտվում են աշխատանքային իրավունքները, հայտնում է Panorama.am-ը: ԵԽ-ից հայտնել են, որ Եվրոպական սոցիալական խարտիային միացած պետությունների գործունեության այս իրավական գնահատականները բացահայտում են խարտիայով պաշտպանվող իրավունքների պահպանման բացերը շատ երկրներում։ 2025 թվականի զեկույցում կոմիտեն դիտարկել է, թե որքանով է Հայաստանում իրավիճակը համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի մի շարք հոդվածների պահանջներին, այդ թվում՝ Հոդված 2 – Արդար աշխատանքային պայմանների իրավունք, Կետ 1 – Խելամիտ աշխատանքային ժամեր, Հոդված 3 – Աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման իրավունք, Կետ 1 – Կանոնակարգերի առկայություն անվտանգության և առողջության հարցերում, Հոդված 4 – Արդար վարձատրության իրավունք, Կետ 3 – Կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության երաշխիք, Հոդված 5 – Միավորվելու իրավունք, Հոդված 6 – Հավաքական բանակցությունների իրավունք, Կետ 1 – Համատեղ խորհրդակցություններ, Կետ 2 – Բանակցային մեխանիզմներ, Կետ 4 – Հավաքական գործողություններ իրականացնելու հնարավորություն, Հոդված 20 – Զբաղվածության և մասնագիտության ոլորտներում հավասար հնարավորությունների ու վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռի հիմքով խտրականության։ Կոմիտեն եզրակացրել է, որ այս բոլոր հոդվածների և կետերի մասով Հայաստանի իրավական ու գործնական իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 8 անհամապատասխանություն, և որևէ ոլորտում համապատասխանություն չի արձանագրվել։ Չնայած առանձին դրական տեղաշարժերին, ԵԽ փորձագետները մտահոգություն են հայտնել, որ Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը շարունակում է խնդիր մնալ շատ երկրներում։ Զեկույցում նշվել է, որ հիմնական մարտահրավերների շարքում են աշխատաժամանակի ավելացումը և գենդերային անհավասարությունները վարձատրության ոլորտում։ ԵԽ կոմիտեն դիտարկել է մոտ երեսուն երկրի իրավիճակ, այդ թվում՝ Անդորրայի, Ադրբեջանի, Ավստրիայի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Միացյալ Թագավորության։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |