Թրամփ. Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը

Թրամփ. Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Ես կարգավորել եմ Հայաստանի և Աբեր-բեջանի միջև պատերազմը», – հայտարարել է Թրամփը՝ սխալ արտասանելով «Ադրբեջան» տեղանունը, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր իրեն։

Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պետք է արժանանար Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ հայ-ադրբեջանական պատերազմը կարգավորելու համար։ Նա նաև անդրադարձել էր այդ գործընթացի վերաբերյալ Պուտինի արձագանքին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---