ՀՀ դեսպանը Յուտայում տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր է քննարկել![]() 22 հունվարի 2026 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Յուտա նահանգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է նահանգի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև՝ խոշոր արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Քննարկվել են տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր: Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, ինչպես նաև պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ԱՄՆ տնտեսական և քաղաքական հարաբերություններում արձանագրված զարգացումներին։ Ֆրիդմանն իր հերթին նշել է, որ Յուտա նահանգը դիտարկվում է որպես առաջատար հարթակ տեխնոլոգիական համագործակցության համար։ Կողմերը համաձայնություն են հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ համագործակցությունը խորացնելու նպատակով։ Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև DoTerra ընկերության հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։ Այցի շրջանակում դեսպանը շրջել է ընկերության կենտրոնակայանում՝ ծանոթանալով նրա գործունեության տարբեր ուղղություններին։ Հանդիպման ավարտին նա շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Ստերլինգին՝ Հայաստանում գործող Ստերլինգ հիմնադրամի միջոցով իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար։ Նարեկ Մկրտչյանն Արիզոնա կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկվել են Հայաստանի ու Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |