Երեւանում տեղի կունենան Միջազգային Օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ18 հունիսի 2009 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն Միջազգային Օլիմպիական օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի բոլոր Օլիմպիական կոմիտեներին, այդ թվում` Հայաստանի ԱՕԿ-ին, որում ՄՕԿ նախագահը հույս է հայտնում, որ այդ շնորհավորանքները միշտ ավանդական բնույթ են կրելու:Միջոցառումները, որոնց կարող են մասնակցել 13-ից բարձր բոլոր ցանկացողները, տեղի կունենան «Շարժվել, սովորել, պարզել» կարգախոսի ներքո: Մրցությունները կկայանան ՄՕԿ հովանու ներքո եւ Հայաստանի ԱՕԿ կազմակերպմամբ` կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ կկայանան Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում հետեւյալ սպորտաձեւերից` թիավարություն, սուսերամարտ, ձյուդո, ըմբշամարտ, դահուկային սպորտ եւ հեծանվասպորտ: Իսկ հունիսի 20-ին Երեւանում կկայանա օլիմպիական մարաթոն, որը կընթանա վեց տարբեր կարգերով: Վազքի հաղթողները կստանան պատվոգրեր, հուշանվերներ, իսկ մասնակիցները` շապիկներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |