ԵԽԽՎ-ն մտահոգված է Փաշինյանի և կաթողիկոսի միջև լարվածությամբ![]() 27 հունվարի 2026 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» վերնագրով բանաձևում մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդի միջև լարվածությամբ», հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Բանաձևին Հայաստանին առնչվող հատվածում եկեղեցուն ևս մեկ անդրադարձ կա՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»: ԵԽԽՎ-ն մտահոգված է նաև ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ծայրահեղ բևեռացմամբ և կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ որպեսզի «ընտրարշավը զերծ մնա ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»: Նշվում է նաև, որ իշխանություններն ու քաղաքական կուսակացությունները պետք է վարքագծի կանոնադրություններ ընդունեն, որոնք կարգելեն ատելության սերմանումը: ԵԽԽՎ-ն նաև ի գիտություն է ընդունել գործող վարչապետի մտադրությունը՝ սահմանադրական հանրաքվե անցկացնել 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |