ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել սպանության մեղադրանքով հետախուզվողի![]() 28 հունվարի 2026 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը, հայտնում է «Ազատությունը»: Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։ Մեկ տարի առաջ էլ Հայաստանը Թուրքիային էր արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |